ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնը ԱՄՆ-ին է հանձնել ԻՊ-ի դահիճների մասին տեղեկություններ

Լոնդոնը ԱՄՆ-ին է հանձնել ԻՊ-ի դահիճների մասին տեղեկություններ

Մեծ Բրիտանայի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ամերիկյան արդարադատությանը և Միացյալ Նահանգներին է փոխանցել ապացույցներ ԻՊ-ի երկու գրոհայինի՝ Կոթիի և Էլշեյխի գործի վերաբերյալ:

Ավելի վաղ բրիտանական դատարանը հրաժարվել էր գրոհայինների վերաբերյալ նյութեր ուղարկել Վաշինգտոն: Եվ երբ ԱՄՆ գլխավոր դատախազը վստահեց, որ Վաշինգտոնը մտադիր չէ հետապնդել Կոտիի և Էլշեյխի ​​մահապատիժը, Լոնդոնը վերացրեց արգելքը: Գրոհայինները «Բիթլզ» մականունը ստացած՝ չորս հոգուց բաղկացած դահիճների խմբի անդամ են, որոնք իրականացրել են ամերիկացի և արևմտյան այլ երկրներից պատանդների մահապատիժներն ու նկարահանել դրանք՝ հայտնում է РИА Новости-ն:

2015-ի նոյեմբերին Սիրիայում վերացրին խմբի առաջնորդին՝ Ջիհադի Ջոն մականունով դահիճին: Խմբի մյուս անդամը ձերբակալվել ու դատապարտվել է Թուրքիայում՝ ահաբեկչության մեղադրանքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում