ՄՄարի Կոստանյան

Այլ հիվանդությունից կորոնավիրուսի հակամարմինների առաջացման վարկած կա

Այլ հիվանդությունից կորոնավիրուսի հակամարմինների առաջացման վարկած կա

Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են ունենալ կորոնավիրուսի իմունիտետ: Նման վարկած է  առաջ քաշել ԱՄՆ համալսարաններից մեկի պրոֆեսոր Միգել Նիկոլեսիսը: Այս մասին տեղեկացնում  է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ Միգել Նիկոլեսիսի վարկածի՝ պարզվել է, որ կորոնավիրուսի առավել ցածր ցուցանիշով երկրներում այս և անցյալ տարի բռնկվել է դենգե տենդը:

Միգել Նիկոլեսիսի կանխատեսումների համաձայն՝ եթե դենգե տենդի ու կորոնավիրուսի կապը ճշգրիտ լինի, ապա դենգեով հիվանդանալը կամ դրա դեմ պատվաստումը կարող են ապահովել կորոնավիրուսից պաշտպանություն:

Հիշեցնենք, որ դենգե տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որի հետևանքով առաջանում են թունավորում, մկանային ու հոդերի ցավեր, ցան, ինչը կարող է հանգեցնել ավշահանգույցների մեծացման: Ամեն տարի այս հիվանդությունից մահանում է մինչև 20 հազար մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում