ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկյան ուժի ցուցադրում Սիրիայում

Ամերիկյան ուժի ցուցադրում Սիրիայում

Չնայած Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Միացյալ Նահանգները «հեռացել է Սիրիայից», Ամերիկան մտադիր է ​​լրացուցիչ ուժեր և սարքավորումներ ուղարկել այս երկրի հյուսիս-արևելք՝ գրում է The New York Times-ը:

Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնի նման քայլը ուժի ցուցադրում է, որի նպատակն է արձագանքել վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած ռուսական զինուժի հետ բախմանը, ինչն անակնկալի է բերել Պենտագոնին:

Ռուսական տեխնիկան Սիրիայում խանգարել էր ամերիկյան պարեկությանը, ինչի հետևանքով վիրավորվել էր ամերիկացի յոթ զինծառայող: Դեպքից երեք շաբաթ անց Միացյալ Նահանգները հայտարարեց, որ նախատեսել է ավելի շատ օդային պարեկություն իրականացնել և լրացուցիչ զինտեխնիկա ու 100 զինծառայող է ուղարկելու Սիրիայի հուսիս-արևելք: Նրանք պետք է միանան այնտեղ գործող ավելի քան 500 ամերիկացի զինծառայողներին:

Ըստ դիտորդների, Միացյալ Նահանգների նման քայլը կարող է սրել լարվածությունը ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում Սիրիայի հյուսիս-արևելքում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում