ՄՄարիամ Մխիթարյան

Covid-19-ի դեպքերը աշխարհում

Covid-19-ի դեպքերը աշխարհում

Հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 31 միլիոնը, մահացածների թիվը՝ 965 հազարը: Ապաքինվել է ավելի քան 22 միլիոն 839 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում դարձյալ ԱՄՆ է: Վարակակիրների ընդհանուր թիվն անցնում է 7 միլիոնը: Մահացածների թվով էլ է ԱՄՆ-ը առաջինն աշխարհում՝ 204 հազար:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 487 հազար 580-ի, մահերինը՝ մոտ 88 հազարի: Հաջորդը Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 4 միլիոն 544 հազար 629 մարդ, մահացել է 136 հազար 895-ը: Վարակվածների թվով չորրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանը: Այստեղ վարակի 1 մլն 109 հազար 595 դեպք կա, բռնկումից ի վեր կորոնավիրուսից մահացել է 19 հազար 489 մարդ:

Եվրոպական երկրներից առաջատարը Իսպանիան է՝ վարակի 659 հազար 334, մահվան՝ 30 հազար 495 դեպքերով:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդիան Արաբիան, որտեղ 328 հազար 720 հաստատված դեպք կա:

Վարակի աղբյուր հանդիսացող Չինաստանը հայտնվել է 42-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն այստեղ 85 հազար 291 է, որից ապաքինվել է 80 հազար 484-ը: Մահերի թիվը 4 հազար 634 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում