ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել

Անտառային հրդեհներից դեռևս ուշքի չեկած ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կրկին աղետ է: Հարավային Կալիֆոռնիայում գրանցվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին գրում  է Al Arabiya-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լոս Անջելեսին մոտ գտնվող Էլ Մոնթեից 3 կմ հեռավորությամբ:

Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները բնակչությանը զգուշացրել են հավանական հետցնցումների մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում