ՄՄարի Կոստանյան

Ամերիկյան ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոցի ավազան

Ամերիկյան ավիակիրը մուտք է գործել Պարսից ծոցի ավազան

ԱՄՆ-Իրան լարվածության սրման ֆոնին Միացյալ  Նահանգների ռազմածովային ուժերին պատկանող ավիակիրն անցնելով Հորմուզի նեղուցը՝ մուտք է գործել Պարսից ծոցի ավազան՝ փոխանցում է France 24-ը:

Ամերիկյան ռազմածովային ուժերի ղեկավարությունից տեղեկացրել են, որ ավիակրի հետ Պարսից ծոց են մուտք գործել նաև այլ ռազմանավեր, որոնք տարածաշրջանային գործընկերների հետ մասնակցելու են հակաահաբեկչական պայքարի շրջանակում անցկացվող համատեղ զորավարժություններին:

Միացյալ Նահանգները ռազմական գործողությունները սկսել է պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու մասին հայտարարությունից հետո:

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի կանխարգելելու ռուսական ու չինական սպառազինություն գնելու Թեհրանի որոշումը, թեպետ եվրոպացի դաշնակիցներն ԱՄՆ-ի հետ այս հարցում տարաձայնություններ ունեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում