ՄՄարիամ Մխիթարյան

Շնոբելյան մրցանակ՝ 9 պետության ղեկավարներին

Շնոբելյան մրցանակ՝ 9 պետության ղեկավարներին

9 պետությունների ղեկավարներին՝ ԱՄՆ-ի, Բելառուսի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներին, շնորհվել է Շնոբելյան մրցանակ: Այն համարվում է Նոբելյան մրցանակի կոմիկական տարբերակը, որը տրվում է ոչ ստանդարտ գաղափարների և անհեթեթ գիտական ​​նվաճումների համար: Այս անգամ գնահատվել է նախագահների «աշխատանքը» բժշկական կրթության ոլորտում: Նրանց մրցանակ է տրվել, որովհետև «կորոնավիրուսային համաճարակն օգտագործել են սովորեցնելու աշխարհին, որ քաղաքական գործիչները կարող են ավելի ուժեղ ազդեցություն ունենալ կյանքի և մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթս), բայց այս անգամ համաճարակի պատճառով այն անցկացվել է վիրտուալ և հեռարձակվել improbable.com կայքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում