ՄՄարի Կոստանյան

Մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ. The Guardian

Մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ. The Guardian

Մաշկի տարբեր գույն ունեցող մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, քան սպիտակամորթները: Վարակման դեպքում ռասայական փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ հոսպիտալացվելու և ախտից մահանալու հավանականությունն էլ բարձր է: Սա ԱՄՆ-ում միլիոնավոր վարակման դեպքերի նոր ուսումնասիրության եզրահանգումն է՝ տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Պարբերականը նշում է, որ լատինամերիկացի պացիենտների՝ COVID-19-ով վարակվելու հավանականությունը 2.5 անգամ մեծ է, քան սպիտակամորթների շրջանում: Միաժամանակ հայտնի է դարձել, որ սևամորթներն ու ասիացիները կրկնակի ավելի շատ կվարակվեն՝ սպիտակամորթների հետ համեմատ:

Վարակով հոսպիտալացված լատինամերիկացիների մահացության ցուցանիշը չորս անգամ ավելի է, իսկ սևամորթներինը՝ երեք անգամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում