ԿԿարմեն Ղուկասյան

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք:

Վարակակիրներից երկուսը Մարտունու շրջանի Սոս, մեկն էլ՝ Մաճկալաշեն գյուղերից են՝ Մաճկալաշենում հաստատված օջախի շփման շրջանակից: Մեկ վարակակիր էլ Մարտունի քաղաքից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր, ով նախօրոք մեկուսացված էր:

Առողջացել է 10 քաղաքացի:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 349 մարդու մոտ, որից 311-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 69 քաղաքացի:
Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 6-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 127 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13272 փորձանմուշի հետազոտություն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում