ՄՄարի Կոստանյան

Թրամփը խոստովանել է, որ 2017-ին ցանկացել է սպանել Բաշար Ասադին. Bloomberg

Թրամփը խոստովանել է, որ 2017-ին ցանկացել է սպանել Բաշար Ասադին. Bloomberg

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2017-ին ցանկացել է վերացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թեպետ ավելի վաղ հերքում էր նման մտադրություն ունենալու մասին լուրերը՝ փոխանցում է Bloomberg-ը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքն ունեցել է նման մտադրություն, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսն ընդդիմացել է, որին Թրամփն անվանում է վատ անձնավորություն և վատ գեներալ:

Բաշար Ասադին սպանելու մտադրության մասին 2018-ին գրվել է նաև լրագրող Բոբ Վուդուրոդի հեղինակած գրքում: Այն ժամանակ Թրամփը հայտնել է Ասադին վերացնելու մտադրության մասին, սակայն Մեթթիսը չի կատարել նախագահի պահանջը: Գրքի հեղինակի հավաստմամբ՝ Ասադի սպանության վերաբերյալ քննարկումները ծավալվել են 2017-ի ապրիլին սիրիացիների դեմ քիմիական զենք կիրառելուց հետո, որի համար մեղադրում էին Ասադի կառավարությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում