ՄՄարի Կոստանյան

Սիրիայում ահաբեկչության զոհ է դարձել 9 մարդ

Սիրիայում ահաբեկչության զոհ է դարձել 9 մարդ

Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է առնվազն 9 մարդ, ևս 43-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ պայթեցվել է պայթուցիկներով լի փոքր բեռնատարը: Ահաբեկչական հարձակման գործով հետաքննություն է անցկացվում՝ պայթյունն իրականացնողներին ու կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Աֆրինը վերահսկում են սիրիական ընդդիմադիր ուժերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում