ՄՄարի Կոստանյան

Պատմական իրադարձություն Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի մասնակցությամբ

Պատմական իրադարձություն Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, ԱՄԷ-ի ու Բահրեյնի մասնակցությամբ

Այսօր Միացյալ Նահանգների Սպիտակ տանը տեղի կունենա պատմական իրադարձություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանին ու Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ ալ Զայանին: Այս մասին  հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իսրայելի կառավարության ղեկավարը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի Թագավորության բարձրաստիճան ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ արաբական երկրների հետ հրեական պետության հարաբերությունների կարգավորման պատմական գործընթացը միջնորդում է Միացյալ Նահանգների վարչակազմը:

ԱՄԷ-ն ու Բահրեյնը երրորդ և չորրորդ արաբական երկրներն են, որ հաշտության համաձայնագիր են կնքում Իսրայելի հետ:  

Իսրայելը Եգիպտոսի հետ խաղաղության համաձայնագիր է կնքել 1979-ին, իսկ Հորդանանի հետ՝ 1994-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում