ՄՄարի Կոստանյան

Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել գործունեությունը. New York Times

Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել գործունեությունը. New York Times

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու և իր նախկին գործունեությունը շարունակելու մտադրության մասին: Այս մասին  տեղեկացնում է The New York Times պարբերականը:

Ամերիկյան լրատվամիջոցին տեղեկությունը հաղորդել են Գերմանիայից: Ավելի վաղ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից հայտնել էին, որ Գերմանիայում բուժվող Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը լավանում է, նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից: Նավալնին արդեն կարողանում է մահճակալից ելնել:

«Նա չի պատրաստվում արտագաղթել Գերմանիա: Նա ցանկանում է վերադառնալ Ռուսաստան՝ տուն և շարունակել իր գործունեությունը»,- տեղեկացնում է պարբերականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում