ԱԱրման Գալոյան

Դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել, երբ խախտումը տեղի է ունեցել միտումնավոր հանցագործության հետևանքով. Խունդկարյան

Դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել, երբ խախտումը տեղի է ունեցել միտումնավոր հանցագործության հետևանքով. Խունդկարյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին հիշեցրեց, որ Հայաստանում սպառելով ներպետական ատյանները՝ քաղաքացին դիմում է ՄԻԵԴ, որտեղ և գործը վճռվում է հօգուտ դիմումատուի: «Այդ գործընթացում ո՞վ է համարվում հիմնական մեղավորը, որտե՞ղ է թույլ տրվել հիմնական սխալը, որովհետև վճռաբեկը մեղքը գցում է վերաքննիչի, վերաքննիչն էլ՝ առաջին ատյանի վրա, ու չես հասկանում՝ ով է պատասխանատուն»,- հարցրեց պատգամավորը ՍԴ դատավորի թեկնածուին:

Երվանդ Խունդկարյանը նշեց, որ գործ ունենք դատավորի անկախության սկզբունքի հետ, իսկ այդ սկզբունքը ներառում է դատավորին որևէ քաղաքացիական պատասխանատվության չենթարկելու հանգամանքը որևէ խախտման կամ սխալի համար: «Հակառակ պարագայում կտուժի դատավորի ազատ մտածելու և ազատ ստեղծագործելու իրավունքը»,- նշեց նա: Ըստ Խունդկարյանի, դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ տվյալ խախտումը տեղի է ունեցել միտումնավոր, հանցագործության հետևանքով, կամ տեղի է ունեցել ակնհայտ, կոպիտ աններելի խախտում: «Սա են քարոզում միջազգային փաստաթղթերը՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ դատավորը պատասխանատվություն կկրի, եթե կլինի համապատասխան իրավասու մարմնի որոշումը՝ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում