ԱԱննա Ավետիսյան

Հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Հետախուզվողը բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից

Ոստիկանության Կենրրոնական բաժնի և ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 62-ամյա Սամվել Պ.-ին:

Վերջինս 2009 թ. հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում