ՄՄարի Կոստանյան

Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չենք հանդուրժի. Աթենքը՝ Անկարային

Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չենք հանդուրժի. Աթենքը՝ Անկարային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ եթե Թուրքիան վիճելի տարածքներից նավերը դուրս չբերի, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ՝ գրում է Ermenihaber-ը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային սահմանների շուրջ լարվածությունը շարունակվում է պահպանվել։

Միցոտակիսը նշել է, որ Հունաստանը կարիք ունի երկխոսության, բայց դա չի կարող լինել զենքի ուժի սպառնալիքով։

«Եթե կա ինչ-որ բան, որը սպառնում է իմ երկրի անվտանգությանն ու առաջընթացին, ապա այն սպառնում է նաև ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու առաջընթացին։ Եթե Եվրոպան ցանկանում է իրականում ցույց տալ իր աշխարհաքաղաքական հզորությունը, ագրեսիվ Թուրքիայի առջև զիջողականություն չպետք է ցուցաբերի»։

Ըստ Միցոտակիսի հայտարարության՝ Թուրքիան դեռ ժամանակ ունի հետքայլ անելու և պատժամիջոցներից խուսափելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում