ՄՄարի Կոստանյան

COVID-19 համավարակն ամենամեծ հիմնախնդիրներից մեկն է ՄԱԿ-ի պատմության մեջ. ՄԱԿ-ի ԳԱ

COVID-19 համավարակն ամենամեծ հիմնախնդիրներից մեկն է ՄԱԿ-ի պատմության մեջ. ՄԱԿ-ի ԳԱ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն ամենամեծ հիմնախնդիրներից մեկն է միջազգային կառույցի պատմության մեջ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համավարակի դեմ հավաքական պայքարի բանաձևում՝ փոխանցում է Lenta.ru-ն:

Բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ-ի անդամ երկրներից 169-ը: Փաստաթղթին դեմ են հանդես եկել Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, ձեռնպահ են մնացել Ուկրաինան ու Հունգարիան:

Բանաձևում ասվում է, որ  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր մտահոգությունն է հայտնում համավարակի հետ կապված խտրականության աճի, ատելություն, ռասիզմ և այլատյացություն սերմանելու կապակցությամբ: Հեղինակները պահանջում են պայքարել դրա դեմ:

Միաժամանակ, ՄԱԿ-ը երկրների կառավարություններին հորդորել է համավարակի դեմ պայքարի ենթատեքստում պատասխան միջոցներ ձեռնարկել: Այս պարագայում խոսքը առողջապահության համակարգի ամրապնդման մասին է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում