ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ն վերահաստատել է Բելառուսում պատժամիջոցներ կիրառելու իր որոշումը

ԵՄ-ն  վերահաստատել է Բելառուսում պատժամիջոցներ կիրառելու իր որոշումը

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից ելույթ է ունեցել Բելառուսում ընդդիմության համակարգող խորհրդի անդամների ահաբեկման, երկրում բռնության կիրառման ու լարվածության խորացման դեմ: Այս մասին տեղեկացնում է Интерфакс  գործակալությունը:

«Եվրամիությունը հաստատում է իր վճռականությունը պատժամիջոցների կիրառման հարցում այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնություններ իրականացնելու, խաղաղ ցույցերը ճնշելու, ընտրությունները կեղծելու համար, և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հետագայում սահմանափակումներ կիրառել»,- ասվում է պաշտոնական Բրյուսելի հայտարարության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում