ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտուի թագուհու գերեզմանը

Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտուի թագուհու գերեզմանը

Վանի նահանգում հնագետները հայտնաբերել են Ուրարտուի թագավորության թագուհու գերեզմանը: Այս մասին հայտնել է Daily Sabah պարբերականը:

Պեղումներ կատարած մասնագետները նման եզրակացության են եկել այն փաստից ելնելով, որ գերեզմանոցում թագուհու հետ թաղվել են նաև արքայական ընտանիքի ներկայացուցչի մեծ թվով թանկարժեք զարդերը:

Պարբերականը նշում է, որ Ուրարտուի ծաղկման ժամանակահատվածում թագավորության տնօրինության տակ են եղել բազմաթիվ տարածքներ:

Ուրարտական թագավորության  թագուհին երիտասարդ է մահացել: Նա եղել է 20-25 տարեկան: Նրա թևերին թևնոցներ են եղել, իսկ ձախ ձեռքի մատին պահպանվել է բրոնզե մեծ մատանին: Բացի այդ, մասնագետները հայտնաբերել են բազմաթիվ թանկարժեք քարերով վզնոցներ ու այլ  զարդեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում