ՄՄարիամ Մխիթարյան

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցնում է 28 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցնում է 28 միլիոնը

Աշխարհում արդեն կա կորոնավիրուսով վարակված ավելի քան 28 միլիոն մարդ, մահվան դեպքերը դեռ վեցանիշ են, բայց մեկ միլիոնի համար պակասում է 90 հազարը: Ամբողջ համաճարակի ընթացքում հայտնաբերված դեպքերի կեսից ավելին ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում:

Խստացումներ են արվել Թուրքիայում, որտեղ վարակման դեպքերն օրական ավելանում է գրեթե 1700-ով: Բաց դեմքով այժմ հնարավոր է լինել միայն տանը: Իշխանությունները հաստատել են դիմակի ընդհանուր ռեժիմ: Դա վերաբերում է նաև լողափերին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկուշաբթիից փոխվելու են սոցիալական շփումների կանոնները: Նախկին 30-ի փոխարեն այժմ կարող են վեց հոգի հավաքվել: Տուգանքը կազմում է 100-ից 3200 ֆունտ ստեռլինգ:

Տուգանք է սահմանված նաև Ֆրանսիայում նույնիսկ դիմակով քիթը չծածկելու համար: Փողոցում դիմակներ կրելը պարտադիր պայման է դարձել ոչ միայն Փարիզում: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 8,5 հազար դեպք, ինչը երկու հազարով ավելին է նախորդ օրվանից: Այն ռեկորդային է նաև համաճարակի ամբողջ ժամանակահատվածի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում