ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում կորոնավիրուսի նոր «ռեկորդ». 1 օրում` 87 դեպք

Վրաստանում կորոնավիրուսի նոր «ռեկորդ». 1 օրում` 87 դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրվա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:

Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը 1917  է:

Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19 վարակակիր:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում