Սիրիայում ճամբար են ռմբակոծել, կան զոհեր և վիրավորներ

Սիրիայում ճամբար են ռմբակոծել, կան զոհեր և վիրավորներ

Ռմբակոծված ճամբարը գտնվում է թուրքական սահմանի մոտ, Սարմանդա քաղաքին կից: Վրաններում ապաստանել էր 450 ընտանիք՝ 2500 մարդ: Բնականաբար մեծ մասը կին ու երեխա: Զոհվել է առնվազն 30 և վիրավորվել 80 մարդ, որոնցից շատերը դարձյալ եղել են կանայք ու երեխաներ: Վիրավորներից շատերի վիճակը ծանր է և հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա:

Օդային հարվածներից հետո շատերը՝ վախենալով նոր հարձակումներից, փախել են մոտակա լեռները: Թե ինչ օդանավեր են ռմբահարել ճամբարը, առայժմ հայտնի չէ: Դրանք կարող էին լինել և՛ սիրիական, և՛ ամերիկյան, և՛ ռուսական: 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում