ՄՄարի Կոստանյան

Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում

Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում մեկը մյուսի հետևից անցկացվում են զորավարժություններ` գրում է Ermenihaber-ը:

Հերթական զորավարժությունը տեղի է ունենում Թուրքիայի ու Կիպրոսի հյուսիսային հատվածում՝ թուրքերի կողմից հռչակած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության մասնակցությամբ:   

Հյուսիսային Կիպրոսի ցամաքում ու տարածքային ջրերում անցկացվող «Միջերկրածովյան փոթորիկ» անունով զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է ավարտվի սեպտեմբերի 10-ին:

Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը:

Նշենք, որ սրանից առաջ էլ Հունաստանն էր զորավարժություն անցկացնում Միջերկրականի արևելքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում