ՄՄարի Կոստանյան

Եթե ինքնակամ չհեռանաս՝ կհեռացնենք ողջ կամ մաս-մաս. սպառնալիքներ Կոլեսնիկովայի հասցեին

Եթե ինքնակամ չհեռանաս՝ կհեռացնենք ողջ կամ մաս-մաս. սպառնալիքներ Կոլեսնիկովայի հասցեին

Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան, որը նախօրեին բերման էր ենթարկվել, հայտնել է, որ վախենում է իր կյանքի ու առողջության համար այն բանից հետո, երբ անվտանգության ուժերի ներկայացուցիչները պարկ են գցել գլխին՝ փորձելով ուժով վտարել երկրից՝ փոխանցում է BBC-ն:

Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ իրեն բռնի կերպով մտցրել են ավտոմեքենայի մեջ ու սպառնացել, որ եթե նա ինքնակամ չհեռանա, ապա ողջ թե մաս-մաս կհեռացնեն նրան: Նրան նաև սպառնացել են մինչև 25 տարվա ազատազրկմամբ:

Կոլեսնիկովայի փաստաբանի խոսքով՝ բելառուս ընդդիմադիրը մտադիր է քրեական գործ հարուցել Բելառուսի անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում