ԿԿարմեն Ղուկասյան

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք:

Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ:

Առ այսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 97 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12599 փորձանմուշի հետազոտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում