ՄՄարի Կոստանյան

Աննախադեպ անտառային հրդեհներ ԱՄՆ արևմտյան ափին

Աննախադեպ անտառային հրդեհներ ԱՄՆ արևմտյան ափին

Միացյալ Նահանգների արևմտյան ափի մեծ մասում մոլեգնող անտառային հրդեհներն աղետալի չափերի են հասել՝ գրում է Al Jazeera-ն:

Կրակի ճիրաններում են հայտնվել Օրեգոն, Կալիֆոռնիա ու Վաշինգտոն նահանգները: Օրեգոնում ուժգին քամիները կրակը տարածում են կայծակնային արագությամբ: ԱՄՆ տարբեր շրջաններում առաջացել է կրակի ավելի քան 100 օջախ, որոնցից միայն 28-ը Կալիֆոռնիայում են, որտեղ այրվել է 930 800 հա տարածք:

Անտառային հրդեհների դեմ պայքարում են հարյուրավոր հրշեջներ: Աղետի գոտում իրականացվել է բնակիչների զանգվածային տարհանում: Արհավիրքի հետևանքով մահացել են բազմաթիվ մարդիկ, կան անհետ կորածներ ու վիրավորներ: Տարհանում է իրականացվել նաև կալանավայրերում:

Կրակի տարածմանը նպաստում են ուժգին քամիներն ու չափազանց շոգ եղանակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում