ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում հարսանիքներին կարող է ներկա լինել առավելագույնը 10 մարդ

Վրաստանում հարսանիքներին կարող է ներկա լինել առավելագույնը 10 մարդ

Վրաստանի կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել՝ հայտնում է «Ալիք մեդիան»:

Ինչպես հայտնում են Վրաստանի կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում, և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:

Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:

Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ սոցիալական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում