ՄՄարիամ Մխիթարյան

Խոշոր հրդեհ Լեսբոսի փախստականների ճամբարում

Խոշոր հրդեհ Լեսբոսի փախստականների ճամբարում

Հրդեհ է բռնկվել Հունաստանի Լեսբոս կղզում գործող Մորիա փախստականների ճամբարում, որտեղ ապաստանում է 13 հազար փախստական: Ըստ տեղեկությունների՝ հրդեհի օջախներ են եղել ինչպես ճամբարի ներսում, այնպես էլ նրա տարածքից դուրս: Տուժածների մասին տեղեկություններ չկան՝ հայտնում է Euronews-ը:

Ճամբարը սկզբում նախատեսված է եղել 2 հազար մարդու համար, սակայն փախստականների մեծ հոսքի պատճառով մի քանի տարում նրանց թիվը հասել է 13 հազարի: Ոչ կառավարական կազմակերպությունները բազմիցս զգուշացրել են Հունաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը այնտեղ առկա աննորմալ պայմանների մասին:

Կղզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, որոնում են 35 միգրանտի, որոնց կորոնավիրուսի պատճառով առանձնացրել էին: Վարակի տարածումը կանխելու համար դադարեցվել է հաղորդակցությունը Լեսբոսի հետ տրանսպորտի բոլոր միջոցներով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում