ՄՄարիամ Մխիթարյան

Ավարտվում է «Քարդաշյաններ» իրապատում շոուն. BBC

Ավարտվում է «Քարդաշյաններ» իրապատում շոուն. BBC

Քարդաշյան ընտանիքի մասին երկարամյա հեռուստատեսային ռեալիթի շոուն ավարտվում է՝ հայտարարել է Քիմ Քարդաշյան-Ուեսթը:

«Մենք ընտանիքով մեծ դժվարությամբ ենք որոշում կայացրել հրաժեշտ տալ Keeping Up With The Kardashians-ին»,- գրել է նա Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:

Շոուն տևել է 14 տարի և Քիմին, նրա եղբայրներին ու քույրերին, նրանց ծնողներին, գործընկերներին ու երեխաներին դարձրել է համաշխարհային մեգաաստղեր: Ցուցադրության վերջին սեզոնը՝ 21-րդը, եթեր դուրս կգա 2021-ի սկզբին:

Քիմն իր երախտագիտությունն է հայտնել ծրագրում ընդգրկված «հազարավոր անհատներին ու գործարարներին»: «Ես աներևակայելի երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր դիտեցին և աջակցեցին ինձ ու իմ ընտանիքին այս վերջին 14 անհավանական տարիներին»,- հավելել է հեռուստաաստղը:

Երբ 2007 թ. սկսվեց ցուցադրությունը, Քարդաշյանների մեծ մասն անհայտ էր ամերիկյան հասարակությանը: Քիմը նկարահանվել էր իր ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի ռեալիթի շոուի որոշ դրվագներում, իսկ նրա փաստաբան հայրը՝ Ռոբերտը, հայտնի էր սպանության համար դատապարտված OJ Simpson-ի պաշտպանությամբ և մահացել էր 2003-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում