ՇՇողիկ Գալստյան

Լոկոմոտիվային դեպոյից գողությունը կանխվել է․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Լոկոմոտիվային դեպոյից գողությունը կանխվել է․ Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 3-ի երեկոյան՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակցից: Նա հայտնել է, որ լոկոմոտիվային դեպոյի մի արտադրամասի ապակին կոտրված է, և ներսում մարդ կա:

Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր, որտեղ էլ, ընկերության անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, բռնել է կասկածելի անձին: 52-ամյա տղամարդը, որը նույն դեպոյի փականագործն է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:

Նա խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին, մտել և փորձել կտրել ու գողանալ կայանված էլեկտրաքարշի պղնձյա մալուխները: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում