ՄՄարի Կոստանյան

Թուրքիային չի գոհացրել ընդդիմադիր լրագրող Խաշոգջիի սպանության գործով դատավճիռը

Թուրքիային չի գոհացրել  ընդդիմադիր լրագրող Խաշոգջիի սպանության գործով դատավճիռը

Սաուդյան Արաբիայի դատարանը սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով դատավճիռ է կայացրել, որի համաձայն ութ ամբաստանյալներից 5-ը դատապարտվել են 20, մեկը՝ 10, ևս երկուսը՝ 7 տարվա ազատազրկման։ Սաուդցի լրագրողի սպանության գործով դատավճիռը չի գոհացրել Թուրքիային՝ հայտարարել է պաշտոնական Անկարան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին 2018 թվականի հոկտեմբերի 2-ին սպանվել էր Ստամբուլում։ Սկզբում Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում էին դիվանագիտական առաքելության շենքում նրա անհետանալը, սակայն որոշ ժամանակ անց տեսագրությունների հայտնվելուց հետո ստիպված էին խոստովանել, որ Խաշոգջին սպանվել է հյուպատոսության աշխատակիցների հետ վիճաբանության ժամանակ։ Նրա մարմինը հայտնաբերել այդպես էլ չի հաջողվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում