ՄՄարի Կոստանյան

Վրաց օրենսդիրների հավաստմամբ՝ Սաակաշվիլինի չի կարող երկրի վարչապետ դառնալ

Վրաց օրենսդիրների հավաստմամբ՝ Սաակաշվիլինի չի կարող երկրի վարչապետ դառնալ

Վրաստանի խորհրդարանականները հայտարարել են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ Վրաստանի նոր վարչապետը, քանի որ վրաց ժողովուրդը չի հավատում նրա այն հայտարարությանը, որ զղջում է նախագահության տարիներին գործած սխալների համար: Այս մասին հայտնել  է Gazeta.ru-ն:

«Նրա զավեշտալի հայտարարությունները ոչ մի ձևով չեն կարող ազդել նախընտրական միջավայրի վրա: Նա չի կարող վարչապետ դառնալ ոչ երկու, ոչ չորս և ոչ էլ վեց տարով, քանի որ վրաց ժողովուրդը դա թույլ չի տա»,- հայտնել են օրենսդիրները:

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր խաղաղ ճանապարհով Վրաստանի քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում