ՄՄարի Կոստանյան

Հավանաբար, ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստացույցով, այլև՝ արդուկով ու թեյնիկով. Լուկաշենկո

Հավանաբար, ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստացույցով, այլև՝ արդուկով ու թեյնիկով. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ «հավանաբար, մի փոքր երկար է մնացել նախագահի պաշտոնում»՝ գրում է РИА Новости-ն:

«Այո՛, հավանաբար, ես մի քիչ երկար եմ մնացել նախագահի պաշտոնում: Միգուցե ինձ ցույց են տալիս ոչ միայն հեռուստացույցով, այլ նաև՝ արդուկով ու թեյնիկով: Այո, սակայն այսօր միայն ես կարող եմ պաշտպանել Բելառուսը»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ռուս լրագրողներին տված հարցազրույցում երկրի ղեկավարը չի բացառել նաև սահմանադրական բարեփոխումներից հետո Բելառուսում նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը: Միաժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ եթե հեռանա, ապա իր համակիրներին «կմորթեն»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում