ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի վարակի նոր ռեկորդ Վրաստանում

Կորոնավիրուսի վարակի նոր ռեկորդ Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի վարակման օրական ռեկորդային դեպք: Մեկ օրում հարևան երկրում վարակվել է 45 մարդ: Այս մասին գրում է sputnik-georgia-ն:

Վրաստանում վարակից ապաքինվել է ընդամենը 6 հիվանդ: Համավարակի սկզբից ի վեր ախտից բուժվել է 1321 մարդ: Մահացածների թիվը 19 է:

Ընդհանուր առմամբ, հարևան երկրում արձանագրվել է 1729 վարակված:

Կարանտինում է գտնվում 5882 պացիենտ, բժիշկների հսկողության տակ է 390 հիվանդ: Վարակի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր փետրվարի 26-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում