ՄՄարի Կոստանյան

Բելառուս ընդդիմադիրները հայտնաբերվել են Ուկրաինայի սահմանին

Բելառուս ընդդիմադիրները հայտնաբերվել են Ուկրաինայի սահմանին

Բելառուսական  լրատվամիջոցները հայտնում են, որ անհետ կորած Կոլեսնիկովան ու ևս երկու ընդդիմադիրներ հատել են Ուկրաինայի սահմանն ու այժմ գտնվում են Ուկրաինայում: Կոլեսնիկովան սահմանից բերման է ենթարկվել:

Ավելի վաղ եվրոպական երկրներն իրենց մտահոգությունն էին հայտնել Բելառուսի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի անհետացման վերաբերյալ, որը երկուշաբթի օրվանից անհետ կորել է՝ գրել էր Euronews-ը:

Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու եվրոպական մի շարք պետություններ Բելառուսի իշխանություններից  պատասխան են պահանջել:

«Մենք խիստ անհանգստացած ենք: Պահանջում ենք հայտնել Կոլեսնիկովայի գտնվելու վայրն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարար Հայքո Մաասը:  

Պարբերականը գրում է, որ չհաստատված աղբյուրների հավաստմամբ՝ Կոլեսնիկովային ու ևս երկու ընդդիմադիր գործիչների առևանգել էին Մինսկի կենտրոնից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում