ՆՆարեկ Սահակյան

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել Շիրակի փողոցի 21-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված: Բերման ենթարկված երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում