ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվում է մինչև 8 օր. Գախարիա

Վրաստանում պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվում է մինչև 8 օր. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է՝ երկիր մուտք գործելու պայմաններում կարանտինային պահանջը 14 օրվա փոխարեն այսուհետ 8 օր կլինի, հայտնում է «Ալիք մեդիան»:

Գախարիայի խոսքով՝ 9-րդ օրը PCR թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացիները կլքեն կարանտինային գոտին, սակայն 12-րդ օրը ևս մեկ PCR թեստ հանձնելու պարտավորություն կունենան:

«Կարանտինի օրերը կրճատում ենք, որպեսզի թեթևացնենք մեր քաղաքացիների, ինչպես նաև հյուրերի լրացուցիչ անհարմարությունը: Այս որոշմամբ մենք կրճատում ենք կարանտինի օրերի քանակը և ավելի շատ ազատություն ենք տալիս մեր քաղաքացիներին, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- հայտարարել է Գախարիան:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում