ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում կարանտինի ժամկետը կարող է կրճատվել. Գամկրելիձե

Վրաստանում կարանտինի ժամկետը կարող է կրճատվել. Գամկրելիձե

Վրաստանում հնարավոր է` վերանայեն պարտադիր կարանտինի կամ ինքնամեկուսացման տևողության մասին նախկին որոշումը, հայտնում է «Ալիք մեդիան»:

Ներկայումս արտերկրից վերադարձող քաղաքացիների համար պարտադիր է 12-օրյա կարանտինը (նախկինում` 14-օրյա), նույնքան ժամկետ է նախատեսված նաև ինքնամեկուսացման դեպքում: Այժմ հնարավոր է՝ կարանտինն ու ինքնամեկուսացումը 8-օրյա դառնան:

Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նա ասել է, որ նոր մեթոդներ ու մոտեցումներ են մշակվում:

Ըստ գործող կարգի` Վրաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են 72 ժամվա ընթացքում արված թեստավորման պատասխան ներկայացնել, իսկ ովքեր համաձայն չեն կարանտինի հետ, պետք է 12 օրվա ընթացքում (նախկինում՝ 14 օր) 72 ժամը մեկ թեստ անցնեն: 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում