ՄՄարի Կոստանյան

Ֆրանսիայում դպրոցներ են փակվել կորոնավիրուսի տարածման տեմպի պատճառով

Ֆրանսիայում դպրոցներ են փակվել կորոնավիրուսի տարածման տեմպի պատճառով

Ֆրանսիայում դպրոցներ են փակվել երկրում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով: Ֆրանսիայում գրանցվել է եվրոպական երկրների շարքում վարակի օրական ամենաբարձր ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:

Երեքշաբթի օրը Ֆրանսիայում վերաբացվել էին կրթօջախներն ու ձեռնարկությունները: Ավելի քան 12 միլիոն աշակերտ վերադարձել էր դպրոց: Սակայն շատ ծնողներ և ուսուցչական արհմիություններ իրենց մտահոգությունն էին հայտնել դասերը վերսկսելու կապակցությամբ, քանի որ վարակի տեմպերն աճել էին:

Ֆրանսիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 7 հազար նոր դեպք: Սա ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում: Այն մոտ է մարտի 31-ին արձանագրված ռեկորդային թվին, որը կազմում էր 7578:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում