ՄՄարի Կոստանյան

Բելառուսում բերման է ենթարկվել 41 ակտիվիստ, որոնցից 21-ը դեռևս կալանավայրում են

Բելառուսում բերման է ենթարկվել 41 ակտիվիստ, որոնցից 21-ը դեռևս կալանավայրում են

Բելառուսում չարտոնված ցույցերի ժամանակ երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել զանգվածային ցույցերի չորս տասնյակից ավելի մասնակցի՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Բերման ենթարկվածներից 21-ը դեռևս գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Այս մասին այսօր  հայտնում են Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունից:

«Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար բերման է ենթարկվել 41 մարդ: Նախքան դատարանում վարչական իրավախախտումների գործի ուսումնասիրումը, կալանքի վայրում պահվում է 21 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում