ՄՄարի Կոստանյան

Խաբարովսկի շաբաթօրյա բողոքի ցույցերը շարունակվում են

Խաբարովսկի շաբաթօրյա բողոքի ցույցերը շարունակվում են

Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկի բնակիչները իններորդ շաբաթ օրը դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ձերբակալված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:

Ֆուրգալի համակիրները հավաքվել են Խաբարովսկի կենտրոնում՝ երկրամասի կառավարության շենքի մատույցներում: Այնուհետև ցուցարարները երթով շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական փողոցներ:

Քաղաքի վարչակազմի գնահատմամբ՝  ակցիայի մասնակիցների թիվը հազար է, մինչդեռ տեղական լրատվամիջոցների հավաստմամբ` ցույցերին մասնակցում է ավելի քան 8 հազար մարդ:

Հիշեցնենք, որ Խաբարովսկի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին մեղադրում են 2000-ականներին մի շարք ձեռներեցների սպանությունների կամ մահափորձերի կազմակերպման գործում:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում