ՄՄարիամ Մխիթարյան

Վիրաբույժ-նորարար, պրոֆեսոր Արա Դարզին նշանակվել է Բրիտանական գիտությունների ասոցիացիայի նախագահ

Վիրաբույժ-նորարար, պրոֆեսոր Արա Դարզին նշանակվել է Բրիտանական գիտությունների ասոցիացիայի նախագահ

Բրիտանական գիտության ասոցիացիան հայտարարել է, որ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին Ասոցիացիայի նախագահությունը կստանձնի 2020 թվականի սեպտեմբերից՝ տեղեկացնում է The British Science Association-ը:

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահության ոլորտում նորարարության ինստիտուտի տնօրենն է: Նա նաև ղեկավարում է Լոնդոնի Կայսերական քոլեջի Փոլ Հեմլինի վիրաբուժության ամբիոնը, Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը և Կատարում Առողջապահության ոլորտում նորարարության համաշխարհային գագաթնաժողովի գործադիր նախագահն է: Լորդ Դարզին խորհրդատու վիրաբույժ է Imperial College Hospital NHS Trust-ում և Royal Marsden NHS Trust-ում:

Պրոֆեսոր Դարզին հայտնի է իր նորարարություններով նաև ռոբոտների միջամտությամբ վիրահատության ոլորտում: Նա նախկինում զբաղեցրել է խորհրդարանի պետքարտուղարի առողջապահության հարցերով տեղակալի պաշտոնը և առողջապահության համաշխարհային քաղաքականության առաջատար դեմքերից է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում