ԱԱննա Ավետիսյան

Ոստիկանությունն ամփոփել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

Ոստիկանությունն ամփոփել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

Օգոստոսի 3-ից 28-ը հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունն անցկացրել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 57 տոննա 883,8 կգ կանեփի և 46,2 կգ կակաչի կանաչ վայրի աճած զանգված։ Տնամերձ 193 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 6899 բույս։

Միջոցառման շրջանակներում արձանագրվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 115 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2419,835 գ մարիխուանա, 3484 գ կանեփ, 554,59 գ ափիոն, 8,07 գ հերոին, 0,47 գ հաշիշ, 0,61գ մեթամֆետամին, 0,57գ սփայս, 4,2 մլ դեզոմորֆին, 17,5 հաբ մեթադոն, 7 հաբ լորազեպամ և 2 հաբ ալեզեպտին հոգեմետ դեղահաբեր, ինչպես և 17 հատ կակաչի գլխիկ։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 5 ինքնաձիգ, 26 նռնակ, նռնակի 33 պայթուցիչ, ինքնաձիգի 26 պահունակ, 27 ատրճանակ, 24 հրացան, 1 նռնականետ, 3 պայթաղյուս (տրոտիլ), 1 գնդացիր, 6,156 կգ ամունալ և 4596 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ:

Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 70 հետախուզվող՝ ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հոդվածների հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում