ՄՄարի Կոստանյան

Գերմանիան կարող է վերանայել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարքը

Գերմանիան կարող է վերանայել Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարքը

Ռուսաստանի հետ «Հյուսիսային հոսք-2» գազատարի գործարքը վերանայելու համար  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա ճնշումներն ավելանում են՝ կապված Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ: Թեմային է անդրադարձել Reuters լրատվական գործակալությունը:

Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ Բեռլինի հիվանդանոցում գտնվող Նավալնին մահափորձի զոհ է դարձել: Անգելա Մերկելը Ռուսաստանի իշխանություններից բացատրություն է պահանջել:

Գերմանիայի շատ քաղաքական գործիչները պնդում են, որ անհրաժեշտ է կոշտ քաղաքականություն բանեցնել՝ կիրառել Պուտինի համար հասկանալի լեզուն, որը վերաբերում է գազի ոլորտին:

Գերմանական կողմի հավաստմամբ, եթե «Հյուսիսային հոսք-2»  գազատարի կառուցումն ավարտվի, ապա դա կնշանակի, որ քաղաքականության նույն ոճը շարունակելու համար Ռուսաստանի իշխանությունների առջև կանաչ լույս են վառում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում