ՎՎարդուհի Բալյան

Գանձագողություն` «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից

Գանձագողություն` «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից

Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի երկու բնակչի` «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ:

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածներն օգոստոսի սկզբին Ոսկեվազ համայնքի «Բադալի ժամ» կոչվող դաշտային հատվածից քանդել, գտել ու հափշտակել էին 3 պղնձյա մետաղադրամ, որոնք հետագայում վաճառել էին Վերնիսաժում:

Բացի այդ, մայիսի կեսերին նույն վայրից հափշտակել էին 4 պղնձյա մետաղադրամ, կարմիր քարով պղնձյա մատանի և դարձյալ վաճառել Վերնիսաժում: Բայց սա ամենը չէր. նույն վայրից 2018-2019 թթ. քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են մետաղորսիչ 2 սարք և պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս: Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում