ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիայում կարող են կորոնավիրուսի նոր բռնկումներ լինել

Թուրքիայում կարող են կորոնավիրուսի նոր բռնկումներ լինել

Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ մուտք գործող զբոսաշրջիկները կորոնավիրուսային թեստ չեն հանձնում: Թեստավորման մեծ մասը կատարվում է հիմնականում երկիրը լքելիս: Որոշ փորձագետների կարծիքով՝ դա սպառնում է կորոնավիրուսի վարակի նոր բռնկումներով, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեծ թվով զբոսաշրջիկներ այժմ ժամանում են վարակի համեմատաբար բարձր մակարդակ ունեցող երկրներից, օրինակ՝ Ռուսաստանից, գրում է Cumhuriyet-ը:

Ըստ պարբերականի՝ տեղական բժիշկները մտավախություն ունեն, որ վարակման նոր օջախներ կհայտնվեն այնպիսի տուրիստական ​​շրջաններում, ինչպիսին է, օրինակ, Անթալիան, քանի որ տարածք ժամանող զբոսաշրջիկները չեն ստուգվում:

Փորձագետների կարծիքով՝ խնդիրն այն է, որ հանգստացողների մեծ մասը նախընտրում է թեստ հանձնել երկրից մեկնելիս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում