ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսը սպանել է շատերի հումորի զգացումը

Կորոնավիրուսը սպանել է շատերի  հումորի զգացումը

Մեծ Բրիտանիայի իշխանությունը շատ լրջորեն է պայքարում կորոնավիրուսի դեմ: Այստեղ սանիտարական միջոցառումներին հետևելը բավարար չէ, պետք է պահպանել նաև հումորի սահմանները: Բրիտանական դպրոցներից մեկում աշակերտներին արգելել են կատակել կորոնավիրուսի մասին՝ գրում է Daily Mail-ը: Երեխաները ժամանակավորապես կդադարեն դպրոց հաճախել «կորոնավիրուսի հետ կապված հումորի, անտեղի մեկնաբանությունների կամ հայտարարությունների համար»:

Արևելյան Սասեքսի Հաստինգս քաղաքի դպրոցներից մեկն էլ արգելել է դիտավորությամբ հազալ մեկ այլ անձի ուղղությամբ: Այդ դեպքում տվյալ աշակերտը կհեռացվի դասարանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում