ՄՄարիամ Մխիթարյան

Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ ստանալով ռուսական Sputnik V-ի առաջին կորոնավիրուսային պատվաստանյութը՝ հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է լինել առաջին պատվաստվողներից մեկը՝ գրում է РИА Новости-ն:

Ժիրինովսկուց բացի՝ հետազոտության այս փուլում Ռուսաստանի ևս 40 հազար քաղաքացի կստանա պատվաստանյութը, որը համապատասխանում է աշխարհի լավագույն չափանիշներին, նշել են Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունից:

Պատվաստումը կատարվում է երկու փուլով: Երկրորդ ներարկումը կատարվում է առաջինից երեք շաբաթ անց: Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը կստանա սեպտեմբերի վերջին, որից հետո բժիշկները վեց ամիս կհետևեն նրա առողջությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում