ՄՄարիամ Մխիթարյան

Այսօր մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը

Այսօր մեկնարկում է Վենետիկի կինոփառատոնը

Այսօր մեկնարկում է ամենահին՝ Վենետիկյան կինոփառատոնը: Այն կլինի կինոյի աշխարհում առաջին միջոցառումը համաճարակի սկզբից ի վեր՝ ներկայացնում է Euronews-ը:

Ոսկե առյուծի համար կպայքարի 18 կինոնկար: Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցի 65 կինոնկար 50 երկրից: Այս տարի միջազգային ժյուրիի նախագահն է հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Բլանշեթը:

«Մենք պետք է դուրս գանք տնից, կինո գնանք, նորից լավ ֆիլմեր նկարենք: Կինոն այլևս իրավունք չունի կարանտինում մնալ: Փառատոնը ցույց կտա, որ մենք ի վիճակի ենք կրկին մեծ միջոցառումներ կազմակերպել և կինոթատրոններ այցելել՝ առանց վտանգելու մեր առողջությունը»,- ասել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Նրա խոսքով՝ «այս անգամ փառատոնին ավելի քիչ աստղեր կլինեն և ավելի քիչ հմայք»: Դահլիճները կիսով չափ կլցվեն, հյուրերից կպահանջվի դիմակ կրել ինչպես կինոթատրոններում, այնպես էլ դրսում և պահպանել հեռավորությունը, մուտքի մոտ կստուգվի բոլորի ջերմաստիճանը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ մասնակիցները շատ շուտ կհաշտվեն այս միջոցառումներին և կկարողանան վայելել ֆիլմերը, ինչպես հին ժամանակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում