ՄՄարի Կոստանյան

ԱՄԷ-ն Իսրայելի հետ գործարքով դավաճանել է իսլամական աշխարհին. Ալի Խամենեի

ԱՄԷ-ն Իսրայելի հետ գործարքով դավաճանել է իսլամական աշխարհին. Ալի Խամենեի

Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործարք կնքելով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները դավաճանել է իսլամական աշխարհին ու պաղեստինցիներին: Նման տեսակետ է արտահայտել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:

«Իհարկե, ԱՄԷ-ի դավաճանությունը երկար չի տևի, սակայն այս խարանն ընդմիշտ կհիշվի: Նրանք սիոնիստական ռեժիմին թույլ են տվել մուտք գործել տարածաշրջան ու մոռացել են պաղեստինցիներին»,- հայտնել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը:

Խամենեիի խոսքով՝ Էմիրությունները ընդմիշտ խայտառակվել է: Նա հուսով է, որ ԱՄԷ-ն կարթնանա ու կփոխհատուցի իր կատարած քայլի դիմաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում